«Ես Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագու եմ». Փոլ Մերսոն
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը «Skysports»-ում անդրադարձ է կատարել «Էվերթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին:
«Էվերթոնի» հետ դժվար հանիպում է սպասում: «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում երկրպագուները ցանկանալու են տեսնել «Էվերթոնի» առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:
Իմ կարծիքով, «Մանչեսթեր Յունայթեդը» առանց Պոգբայի ավելի արագ է խաղարկում գնդակը: Ես Հենրիխ Մխիթարյանի մեծ երկրպագու եմ, նա միանշանակ թիմի լավագույն ֆուտբոլիստն է», - գրել է Մերսոնը:
