«Սա հստակ, կարճ ձևակերպում է». Միքայել Մելքումյանը Ծառուկյանի վերադարձի մասին
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ քննարկվել է նաև ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշել են, որ դա պահանջ է: «Ամբողջ կուսակցության համար ենք պահանջում, որ Գագիկ Ծառուկյանը պետք է վերադառնա ակտիվ քաղաքականություն։ Սա հստակ, կարճ ձևակերպում է»,- ասաց նա:
