ՀՀԿ-ի «բամփը» ՀՅԴ-ի գլխին

Խորհրդարանական ընդդիմության պահվածքը արդեն խղճահարություն է առաջացնում: Մի ընդդիմադիր հռչակվածը հայտարարում է իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին, բայց կույս մնալու եւ հաճույք ստանալու սկզբունքով աքացի տալիս ապագայի գործընկերներին՝ արձանագրելով վերջինի հեղինակազրկված լինելու փաստը, մեկ ուրիշը խանդից հուժկու հայտարարություններ անում, որ իրենք ինքնանպատակ կոալիցիա կազմող չեն ու պաշտոնները նրանց չեն հետաքրքրում,ոչ թե, որ իրականում աղվեսի ու խաղողի պատմության մեջ են հայտնվել, իսկ ֆիասկո ապրող ՀԱԿ-ը փոխարենը փորձում է իրավիճակից օգտվել ու ցեխ շպրտել գործընկերոջ կողմը՝ միամիտ պատրանքով, թե իրեն կազատի իր վրայի ցեխից: ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը այսօր չնայած ասուլիս էր հրավիրել հակահայ բանաձեւերի եւ իր աշխատանքների մասին խոսելու, սակայն իր ողջ պաթոսը նա սպառեց ՀՀԿ-ՀՅԴ առաջիկա կոալիցիա թեմայի շուրջ: Զուրաբյանն ասաց, թե ՀՅԴ-ն այլեւս հասկացել է, որ վստահություն չունի հանրության մեջ, իհարկե, չէր խանգարի զուգահեռներ անցկացնել, թե ինչպիսի վստահություն ունի ՀԱԿ-ը, բայց Զուրաբյանը գլուխ չցավեցրեց, մեկ կուսակցության օրինակն էլ բավական է, քանի որ ընդդիմադիր խմբակները մեծ հաշվով չեն տարբերվում իրարից ոչ վարկանիշով, ոչ էլ գործունեությամբ.«Դեմոկրատական երկրներում կոալիցիա կազմելն ունի մեկ նշանակություն` այն է, որ եթե ուժը չունի 50 տոկոս ձայն կամ ավելի, ապա նա այլ ուժի հետ կազմում է քաղաքական կոալիցիա, որպեսզի կարողանա լինել մեծամասնություն: Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ ՀՀԿ-ն պառլամենտում չունի մեծամասնություն, բնականաբար, չի կարող: Այստեղից սկսում եմ մտածել, որ հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակն ապացուցեց, որ այս իշխանությունները որևէ աջակցություն չունեն հասարակության կողմից: Բոլորը գիտեն, որ հանրաքվեն կեղծվել է»,- արձանագրեց նա, բայցեւայնպես չխոսեց, որ այդ կեղծմանը դե ֆակտո նաեւ ՀԱԿ-ն է մասնակցել: Հանրաքվեից հետո բացահայտվեց, որ բազմաթիվ ընտրատեղամասերում ՀԱԿ անդամները կամ գործարքի են գնացել, կամ էլ չեն դիմացել ճնումներին, խորհրդանական է, որ ընդամենը երեք տասնյակ բողոքարկման դիմում են ներկայացրել: Դրա փոխարեն Զուրաբյանը պնդեց, որ փաստացի ՀՀԿ-ն ոչնչացված է և նրա ուժը միայն իշխանության ձեռքի տակ գտնվող ռեսուրսն է: «Ռուստամյանը հստակ ասաց, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, դուք պատկերացնո՞ւմ եք` դա ինչ է նշանակում, որ կոալիցիոն անդամն է նման բան ասում: Նշանակում է, որ նա էլ գիտի, որ ՀՀԿ-ն ոչնչացված է և գոյություն չունի, և միակ բանը, որ կա, իշխանության լծակներն են: Նա ասում էր, որ իրենց ռեյտինգի վրա բացասաբար կազդի ՀՀԿ-ի հետ կոալիցիան, ի՞նչ է` ՀՅԴ-ն քաղաքական ինքնասպան է, մահապարտ է, որ հանուն, այպես կոչված մեծ գործերի, իրեն պայթեցնի: Բնականաբար, ոչ, իրականում, նրանց հաշվարկները շատ պարզ են, նրանց հաշվարկը հիմնականում մի բանի համար է՝ նրանք վստահ են, որ Սերժ Սարգսյանը պահելու է իր իշխանությունը, մնալու է իշխանության գլխում՝ կատարելով բոլոր հնարավոր օրինախախտումները և հիմա ՀՅԴ-ն պարզապես փորձում է թռչել գնացքի վերջին վագոնի մեջ, որպեսզի ներխուժի ապագա խորհրդարան>>: Զուրաբյանը նաեւ ռոմանտիկ հայտարարություններ արեց, ըստ նրա՝ ՀԱԿ-ն այսօր հեղինակության կորուստ չունի. Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` ԱԺ խորհրդարանական ուժերի հետ դաշինքներ կազմելուն, Զուրաբյանն ասաց, որ չի բացառում համագործակցությունն ուժերի հետ, որևէ դաշինք չի ժխտում: Հարցին, թե ՕԵԿ-ի հետ կհամագործակցե՞ք, պատասխանեց. «ՕԵԿ-ի հետ տարբեր օրենսդրական նախաձեռնությունների շուրջ համագործակցում ենք, սակայն դաշինք բացառում եմ»: Ժամանակին ՀԱԿ-ը արգելում էր իր ներկայությամբ հնչեցնել անգամ ՕԵԿ անվանումը՝ դա համարելով վիրավորանք ուղղված իրենց դեմ, հիմա ժամանակները փոխվել են, ՀԱԿ-ի պահանջները նույնպես, այսպիսով կարելի է արձանագրել, թե ինչպիսի վարկանիշ ունի ՀԱԿ-ը, որն արդեն խոսում է ՕԵԿ-ի հետ համագործակցության մասին:Ի դեպ, ոչ պակաս զավեշտալի դրության մեջ են հայտնվել իշխանության հովանին ունեցող դաշնակցականները: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը երեկ հեղինակազրկված էր որակել իշխանություններին, ինչից հետո հայտնվել էր ՀՀԿ-ականների պատասխանների տարափի տակ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Ռուստամյանը մի անգամ էլ կրկնի, ապա հետևություններ կանեն:Ռուստամյանը այսօր փորձեց հետ կանգնել երեկվա խոսքերից, լղոզել հստակ ասված հայտարարությունը՝ մեղքը գցելով լրագրողների վրա, թե իբր իր խոսքը կոնտեքստից կտրել են: Ավելին, նա ասաց, որ ժողովուրդը նույնկերպ է ընդունում նաեւ Դաշնակցությանը: Ամենայն հավանակությամբ էլ ՀՀԿ-ն «կբամփի» ՀՅԴ-ի գլխին: Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am