Տավուշում հակառակորդի սադրանքներին պատասխանում են բացառիկ դեպքերում
Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի 3-րդ բանակային կորպուսի պահպանության գոտում արձանագրվել է գնդակոծությունների և արկակոծությունների թվի զգալի նվազում: Տավուշում լրագրողների հետ զրուցում այս մասին նշեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, Հայկ Պետրոսյանը: Նա մանրամասնեց, որ ապրիլից հետո նվազել են կրակոցները սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ականանետի կիրառում չի արձանագրվել: Գնդապետը վստահեցրեց, որ ՀՀ զինված ուժերն ունեն բարձր մարտական պատրաստվածություն, համալրվել են զինատեսակներով, կատարվել են նաև ինժեներական աշխատանքներ: Եթե հակառակորդի կողմից իրականցվող գործողություններին միշտ չէ, որ պատասխան է տրվում: «Մենք պատասխան ենք տալիս բացառիկ դեպքերում, եթե խաղաղ ազգաբնակչության հանդեպ ոտնձգություններ են կատարում: Դրանք հակառակորդի կողմից ծանր զենքի կիրառման հետևանքով բնակավայրերի վրա թիրախավորված կրակն է, գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելը, ահաբեկելը և նման խնդիրներ»,- մանրամասնեց նա:
