Ծանր է տանում նորագիրների «միջավայրը»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նորընտիր ԳՄ-ի անդրանիկ նիստին, որին առաջին անգամ մասնակցում էին ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը և նորերը, չի մասնակցել Հովիկ Աբրահամյանը։ Նա ՀՀԿ համագումարից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից: Ծա՞նր է տանում նորագիրների «միջավայրը»՝ հարցրել է «Հրապարակ»-ն իր աղբյուրին։ «Չեմ կարծում, իր մեկնելու մասին նա տեղեկացրել է նախագահին։ Որոշ տեղեկություններով, մեկնել է առողջական խնդիրներով»: Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչը ռեյտինգայինով է առաջադրվելու Արարատի մարզում և մնալու է ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ: «Նման խնդիրներ այս պահին չեն քննարկվում. դեռ պետք է խորհրդի նիստ տեղի ունենա»: Ի դեպ, ԳՄ նիստի օրը Ֆրանսիայից Հայաստան է վերադարձել ծննդյան օրն ազգուտակով Մոնակոյում նշած Գագիկ Ծառուկյանը` փեսա Կարապետ Գուլոյանի հետ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
