Ադրբեջանցին օգնություն է խնդրում ԱՄՆ դեսպանատնից
Ադրբեջանի քաղաքացի Սալողլան Իբրահիմովը հացադուլ է հայտարարել: Ինչպես հայտնում է haqqin.az–ը, իր ակցիան նա որոշել է իրականացնել Բաքվում ԱՄՆ դեսպանատան շենքի առաջ: Ոստիկանության աշխատակիցները փորձել են այնտեղից հեռացնել Իբրահիմովին սակայն նա հրաժարվել է դադարեցնել իր հացաադուլը: Իբրահիմովի խոսքով, ինքը հացադուլ է հայտարարել, քանի որ գործազուրկ է, իսկ Սոցիալական պաշտպանության հիմնադրամն էլ հրաժարվել է օգնել իրեն:
