Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների եզրափակիչ եռյակը՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»), արգենտինացի Լիոնել Մեսի («Բարսելոնա») եւ ֆրանսիացի Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»):
Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, լրագրողներ եւ երկրպագուներ:
Այս տարի Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Եվրոպայի չեմպիոն: Մեսին «Բարսելոնայի» հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները: Անտուան Գրիզմանը «Աթլետիկոյի» հետ պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, Ֆրանսիայի հավաքականի հետ՝ Եվրո-2016-ի եզրափակիչում:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը