Ինչքան կարժենա Եվրոպայում սահմանային հսկողություն մտցնելը
Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը գրում է,որ Ֆրանսիան նախազգուշացնում է, որ ԵՄ սահմանների ներսում սահմանային հսկողություն մտցնելը կհանգեցնի 100 մլրդ եվրոյով ՀՆԱ-ի կրճատմանը: Շատ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, որոնք ահաբեկչական սպառնալիքի եւ փախստականների մեծ հոսքի վտանգի տակ են գնվում, քննարկում են սահմանին անվտանգության միջոցառումները խստացնելու տարբերակը, ընդհուպ՝ մինչեւ սահմանային վերահսկողության հաստատում։ Շենգեն գոտու 26 անդամների միջեւ սահմանային վերահսկողության վերականգնումը մինչեւ 2025թ. կհանգեցնի 0.8 տոկոսով ՀՆԱ-ի կրճատմանը։ Կպակասի զբոսաշրջիկների հոսքը, կկրճատվեն առեւտրի ծավալները, սահմանին բեռնատարների ստուգման ծախսերը կավելանան,տնտեսական պլանավորման ֆրանսիական պետական գործակալության տեղեկություններով: Տնտեսագետների կարծիքով միայն Ֆրանսիայի համար սահմանային վերահսկողության վերականգնումը կարժենա տարեկան 1-2 մլրդ եվրո։
