Լավրովը պայմաններ է դնում
Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմքեր չեմ տեսնում, որ գործողությունը Սիրիայում դադարեցվի, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել»,-ասել է նա։ Բացի այդ, նախարարը թուրք-սիրիական սահմանին մաքսանենգության դադարեցումը համարել է Սիրիայում հրադադարի հիմնական պայմաններից մեկը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։ «Հիշեցնեմ, որ հրադադարի աշխատելու հիմնական հարցերից մեկն ամենասուր մարտահրավերներից մեկն է՝ թուրք-սիրիական սահմանին մաքսանենգության դադարեցումը։ Դրանից սնվում են զինյալները, և առանց դա կանխելու՝ դժվար է հուսալ, որ հրադադարի ռեժիմն իրոք կաշխատի»,-ասել է Լավրովը։ ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խուսափում է ռուսական կողմի հետ երկխոսությունից ու Մոսկվայի հասցեին չհիմնավորված մեղադրանքներ է հնչեցնում։
