Բաղանիսցիներին նամակ գրում են միայն պարտքատերերը

-Ա՜, ես ի՞նչ անեմ, Սուրիկ պապ, թող պետությունը շատ տա, ես էլ` շատ տամ: Տալի՞ս է, ես պահո՞ւմ` ինձ: Տավուշի մարզի Բաղանիս համայնքի 80-ամյա թոշակառու Սուրիկ Ավագյանի եւ նույն համայնքի փոստային բաժանմունքի վարիչ Թամարա Եդիգարյանի զրույցն այսպես է սկսվում: Համայնքում թոշակի վճարման հաջորդ օրը: Սուրիկ պապը նախորդ օրն է ծերության թոշակը ստացել: Ասում է` պարտքերը կիսով չափ տվել է, մնացել է կոմունալ ծառայությունների համար վճարի: Պետության տված կենսաթոշակից դժգոհ է: «35 տարվա ստաժ ունեմ, սահմանամերձ գյուղումն եմ ապրում, բայց 40 հազար թոշակ եմ ստանում: Դրանով ապրել չի լինում»: Սուրիկ պապը փոստային բաժանմունք միայն թոշակ ստանալիս է գնում: Ասում է, որ կառույցի մյուս ծառայություններից չի օգտվում: Դժվարանում է հիշել, թե Բաղանիսում կա՞ մեկը, ով նամակ է գրում կամ ստանում. «Հմի նամակ չենք ուղարկում, բոլորիս գրպանում էլ հեռախոս կա: Հմի դրանցով ենք նամակ ղրգում, խոսում: Նամակ գրող չկա: Ջահելները ինտերնետ ունեն, էկրանով հեռախոս: Սիրածների հետ իրար նայելով խոսում են»,-ժպտալով ասում է 80-ամյա ծերունին եւ հիշում, որ ժամանակին ինքն էլ իր սիրած աղջկան նամակ չի գրել: Դասընկերուհին է եղել, պայմանավորվել են ու այգում հանդիպել: Մեկ ամսում Բաղանիսի փոստային բաժանմունքի նամակների ելքն ու մուտքը համապատասխանաբար հասնում են 10 եւ 50-ի: Փոստի բաժանմունքի պատին փակցված ժանգոտ փոստարկղն է վկայում, որ նամակագրությունը դադարեցված է: Այն չի բացվել արդեն 10 տարի: « «Վիվա Սելն ա», «Բիլայն ա», ճանապարհային ոստիկանություն ա, դատական հարկադիր ա… հիմնականում իրանք են ուղարկում մեզ նամակներ: Մարդկանց ձեռքը փող չկա, որ տանեն, վճարեն»,-ասում է բաժանմունքի վարիչ Թամարա Եդիգարյանն ու ավելացնում, որ հեռու-մոտիկ բարեկամները միմյանց դադարել են նամակ գրել: Իսկ ահա նախկինում չի հասցրել նույնիսկ բաժանել: Հակառակ նամակների սակավությանը` շատ են արտասահմանյան ծանրոցները: Բաղանիսցիներին սննդով, հագուստով լի ծանրոցներ ուղարկում են Լիտվայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ եվրոպական շատ երկներից: Թամարա Եդիգարյանը 35 տարի է` աշխատում է փոստային բաժանմունքի վարիչ: Ամուսնացել է եւ հարեւան Բարեկամավան համայնքից եկել է Բաղանիս: Աշխատանքից դժգոհ չէ: Ասում է, որ նվազագույն աշխատավարձն է ստանում, սակայն ցանկանում է մինչեւ 150 հազար վաստակել, բայց կարեւորն համարում է խաղաղ կյանքը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am