Մաֆիան անմահ է

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախօրեին նախագահականում առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին համերգը նախատեսվում է իրականացնել Երեւանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետեւ նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի հայաշատ քաղաքներում: Այս գաղափարը դրական արձագանք է գտել նախագահի կողմից, որն իր հերթին ընդգծել է, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին։ Մամուլը պարզել է նաեւ, որ Ամիրյանի նախաձեռնության հիմքում ընկած է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ցանկությունը՝ ունենալ համահայկական նվագախումբ, որն ամենայն հավանականությամբ ինքն էլ կղեկավարի։ Սերգեյը Արմեն Սմբատյանի որդին է, ավագ Սմբատյանի՝ Հայաստանի մշակութային կյանքում ահռելի ազդեցության մասին մենք բազմիցս ենք գրել։ Քիչ է այն ազդեցություն անվանել, քանի որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանն այսպես ասած ինքն է այստեղ ճաշակ թելադրում, որոշում, թե ով որ պաշտոնում պետք է լինի եւ այլն։ Կարելի է ասել, որ ոլորտն ամբողջությամ սմբատյանական մաֆիայի ձեռքում է։ Ընդամենը երկու տարի առաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվեց մի անձնավորությունը, որին հայ մշակութային հանրույթը բոլորովին անծանոթ էր: Նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը, դրանից երկու շաբաթ առաջ վերջինս ասել էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ դիվանագետ է, արաբագետ: Վերջին տասը տարիներին Եգիպտոսում ռուսական մշակույթի կենտրոնի ղեկավարն էր: Ու թեպետ մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցել էին երեք թեկնածուներ` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը. Հայպետֆիլհարմոնիայի և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը և մեր հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը, այդուհանդերձ տիկին նախարարը նախապատվությունը տվեց վերջինին, քանի որ վերեւից այդպես էր եկել հրահանգը: Նա Արմեն Սմբատյանի «մարդն» էր: Տառացիորեն նույն սկզբունքով է որոշվել նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը: Ամիսներ առաջ Գեղամ Գրիգորյանի մահվանից հետո այդ պաշտոնը թափուր էր մինչեւ հունիս: Հունիսի 3-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Կոնստանտին Գարիի Օրբելյանը դիրիժոր է, կոմպոզիտոր Օրբելյանի եղբոր որդին: Նա ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, ապրել Ռուսաստանում, որտեղից էլ, բնականաբար, Սմբատյանը նրան կանչել է դառնալու գեղարվեստական ղեկավար: Նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գա Հայաստան, բնակվի այստեղ ու ղեկավարի կարեւորագույն այս պաշտոնը: Սակայն մեզ հայտնի էր դարձել, որ այս մարդը թատրոն է ոտք դրել, հավաստիացրել, որ ամեն ինչ հիասքանչ ու հրաշալի է ու հորդորել, որ այս տարի իր վրա հույս չդնեն, քանի որ հույժ կարեւոր գործեր ունի Մոսկվայում եւ Հայաստան կգա միայն հաջորդ տարի: Հունիսից հետո նա ընդամենը երկու անգամ է Հայաստան եկել, որից մեկ անգամը նա հրավիրված է եղել հարսանիքի: Մինչդեռ գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում նա բավականին բարձր աշխատավարձ ու ահռելի հոնորար է ստանում: Ի դեպ, այս պաշտոնում շրջանառվում էր նաեւ օպերային աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի թեկնածությունը, նա էլ կարծես դեմ չի եղել կրելու ոլորտի առողջացման ու նորացման բեռը , սակայն տիկին արդեն նախկին նախարարուհին հայտարարել է, որ քանի որ ուրիշ մարդու է խոստացել՝ ի դեմ Օրբելյանի, ուստի չի կաող այդ պաշտոնը տալ ուրիշի:Նույն վիճակն է նաեւ Կոնսերվատորիայում, այս տարի վերընտրվեց վերջին 5 տարիներին կոնսերվատորիան ղեկավարած Շահեն Շահինյանը, նա էլ է համարվում Սմբատյանի հովանավորյալը, որը վերջին տարիներին մշակութային երբեմնի փառահեղ հաստատությունը հասցրել է շրիշակի մակարդակի։ Բացառիկ տաղանդավորներ Ղազարոս Սարյանից, Էդգար Հովհաննիսյանից, Տիգրան Մանսուրյանից հետո այդ աթոռին հայտնվել է մեկը, որը մշակութային լայն հանրույթին գրեթե անծանոթ է։ Ժամանակին Կոնսերվատորիան համարվում էր Սովետական միության ամենաբարձ ավանդույթներից մեկը պահող մշակութային կենտրոն, որի միջանցքներով քայլելն իսկ արդեն պատիվ էր ցանկացածի համար, այնինք հիմա փշրանքներ է մնացել երբեմնի հռչակավոր այդ օջախից՝ փլուզված պատերից ու շինության ավերված տեսքից սկսած, վերջացած ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն ու թեւածող միջակությունը։ Օրինակ դաշնամուրային բաժնում ժամանակին 3-4 հարյուր դիմող էր լինում, հիմա 1-2-ն էլ չկան, մի քանի բաժիններ ընդհանրապես փակվածի կարգավիճակում են կամ փակված, փողային բաժիններում ընդհանրապես մարդ չկա, հասցրել են այն մակարդակի, որ մենակ դհոլի ու դուդուկի դիմորդներ են,որովհետեւ անվճար տեղեր ունեն եւ ո՞վ չգիտի դա էլ շահավետ բիզնես է դարձել բանակից ազատվելու համար։ Պրոֆեսորադասախոսական կազմի խղճուկ աշխատավարձերին ի հեճուկս ուսանողների վարձավճարները տարեցտարի բարձրացվել են ահռելի գումարների։ Ոչ մեկ չի խոսում այդ ռեկտորի դեմ, որովհետեւ գիտեն, թե ինչ հզոր թիկունք ունի, որը մոտ երեք տասնամյակ է միահեծան կառավարում է դաշտը։ «Անկախության սերունդ» խորագիրը կրող տոնական համերգը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակինմ նույնպես նրա ջանքերով փորձ արվեց աննախադեպ ներկայացնել, քանզի հեղինակն էր իր որդին՝ Սերգեյ Սմբատյանը։ Միջոցառմանը մասնակցում էին հայ կատարողական արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր անկյուններից, ներկայացվում էր՝ մոտ 1500 մարդ։ Սակայն ում էր զարմացնում Սմբատյանը, հայտնի չէ, որովհետեւ մենք ոչ Չինաստանն ենք, ոչ էլ մեկ ուրիշ պետություն։ Եթե միլիններ տալով ու դրսից մարդ բերելով ուզում ես կշիռ բարձրացնել, դա անհաջող կատակ է, որովհետեւ համակարգը լրիվ փլվել է, այստեղ այնքան խնդիրներ կան՝ սկսած կրթության, տաղանդավոր մարդու անպետության ու այլնի, որ դեկորատիվ ֆոնով անհնար է հարց լուծել։ Անի Սահակյան

դիտվել է 114 անգամ
Լրահոս
«Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am