«Ուղղակի սա ուղղված է ՌԴ-ի դեմ, ինչ անում է ՌԴ-ն՝ վատ է». Վաղարշակ Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անդրադառնալով Հայ-ռուսական զորամիավորում ստեղծելու պայմանագիրին, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մարդիկ երբ մի բան խոսում են, պետք է հիմնավորեն,. «Ես չեմ կիսում այդ մտավախությունը, ուղղակի սա ուղղված է ՌԴ-ի դեմ, ինչ անում է ՌԴ-ն՝ վատ է»: Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, ստորագրել ենք փաստաթուղթ, այնտեղ ՆԱՏՕ-ն իր վրա որեւէ պատասխանատվություն չի վերցնում ոչ անվտանգության, որը հայ-ռուսական պայմանագրում ունենք, ոչ ռազմատեխնիկական ապահովման, որը ՌԴ-ի հետ էլի ունենք, որ ՌԴ-ն ապահովում է ՀՀ-ին ժամանակակից զենքով, բայց մենք ՆԱՏՕ-ի հետ միասին Աֆղանստանում պատերազմում ենք. «Հարց է առաջանում՝ մեր շահը ո՞րն է, ինչո՞ւ այդ մարդիկ այդ մասը չեն ասում: Այո, կա հարցեր, բայց նույն հարցը այդ ուղղությամբ պետք է տանք: Վենետիկի հանձնաժողովը երբ ստուգում է մեր օրենքները, ասում է՝ սա ճիշտ է, սա սխալ է, մեր ինքնիշխանությունը չե՞նք կորցնում»: Այնուհետև Վաղարշակ Հարությունյանը, պահարցադրմանը՝ ի՞նչ է կարծում, ինչո՞վ էր պայմանավորված ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի՝ Հայաստանին չփոխանցելու հանգամանքը, և արդյո՞ք առկա էր վստահության պակաս Հայաստանի նկատմամբ՝ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների կողմից, պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Քննարկումը գնացել է, և դրանից հետո որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ, այո, որոշումն ընդունված էր, որ այդ պաշտոնի ստանձնումը պետք է լիներ ռոտացիոն կարգով, սակայն վերջին նիստի ժամանակ հետաձգվեց` մինչև դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստը: Հիմա ի՞նչ որոշում կընդունվի, ես չեմ կարող ասել»:
