«ՀՀԿ-ն ունի քաղաքապետ, բայց չի կարողանում կառավարել քաղաքը». Սուրեն Պապիկյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը, նշեց, որ նորմալ է, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև տարաձայնություններ են եղել: «Նիկոլ Փաշինյանը, ցիտում եմ նրա խոսքերը, ասել է, որ Էդմոն Մարուքյանի հանդեպ չունի վստահություն, քանի որ նա կողմ է քվեարկել կառավարության ծրագրին: Այս առումով «Լուսավոր Հայաստանի» հետ խնդիր չի եղել, իսկ Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է: Վանաձորում տիրող իրադրությունը փաստում է, որ ՀՀԿ-ն ունի քաղաքապետ, բայց չի կարողանում կառավարել քաղաքը: Դա Քրիստ և Էդմոն Մարուքյանների սկզբունքայնության շնորհիվ է»,- ասաց նա: Սուրեն Պապիկյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» երբեք չի ցանկացել լինել միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում, այլ ցանկացել է ստեղծել մեկ ընդդիմադիր ուժ. «Առնվազն երեք կուսակցություններով որոշել ենք համախմբվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, քանի որ ունենք առաջիկա հինգ տարվա՝ Հայաստանի ապագայի տեսլականը»::
