Նախարարը դեմ է

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ փորձելու են պետական քննությունների համակարգից ձերբազատվել, քանի որ անհրաժեշտ  է պետական քննությունների ձևաչափը փոխել, և նախարարությունն ամեն ինչ անելու է, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական քննությունները ՀՀ-ում վերանան:ԿԳՆ-ն մշակել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծ և Լևոն Մկրտչյանը ներկայացրեց օրենքով նախատեսված կարեւոր փոփոխություններ բուհական համակարգում: Ըստ նրա` պետությունն իր վրա պատասխանատվություն է վերցնում, պետական քննական հանձնաժողով է ձևավորվում, որի որակը դժվար է երաշխավորել, և, փաստորեն, շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ: Ինչպես հայտարարեց՝ բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված: Այդ իսկ պատճառով «Բարձրագույն կրթության մասին» օրենքում ամրագրվել է՝ բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունի լինել բուհերի կառավարման խորհրդի անդամ: Այդ կերպ, ըստ նախարարի, բուհը կազատվի քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից: «Կուսակցականացումը շատ լավ բան է, քանի որ երբ տվյալ երկիրը քաղաքական մշակույթ չունի, դատապարտված է: Մարդու անհատական իրավունքն է ունենալ կուսակցական պատկանելություն,եւ նա իր քաղաքական ակտիվությունն այդպես պետք է դրսեւորի:Սակայն կառավարման խորհրդի մեջ պետք է չլինեն ոչ թե կուսակցականներ, այլ կուսակցական պաշտոն եւ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա  ազատ իր քաղաքականությունն իրականացնել: Բայց դա չի նշանակում, որ համալսարանական հանրույթը պետք է ապակուսակցական լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում»: Նախարարի խոսքով՝ քանի որ բուհն ամբողջությամբ կախված է վարձավճարից, շահագրգռված չի լինում առաջադիմության պատճառով որևէ երեխայի հեռացնել բուհից: «Նույնիսկ 4-5 անգամ անբավարար ստացած ուսանողին նորից հնարավորություն է տրվում քննության մտնել: Ինձ համար մեկ այլ կարևոր սկզբունք կա` պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն բուհերում: Այսինքն` վերահանձնման գործընթաց աշխարհում այլևս չկա. ուսանողը բաց թողեց քննությունը, պետք է մյուս տարի գա»,- ասաց նա: Սոնա Դավթյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am