Բոգոն ձերբակալվել է ինքնիրավչության կասկածանքով
Քննչական կոմիտեից հաստատեցին «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Սիմոնյանի ձերբակալման մասին hraparak-իլուրը: Փոխանցեցին, որ վերջինս ձերբակալվել է ինքնիրավչության կասկածանքով, մանրամասները խոստացան հաղորդել ավելի ուշ: Նշենք, որ Բոգոն՝ Ռուբեն Սիմոնյանը, Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է համարվում, նրա հովանավորյալն ու օգնականն է, որը աչքի է ընկել տարբեր ծեծկռտուքներով, «Փակ շուկայի» համար պայքարի օրերին ակտիվիստների դեմ գործողություններով, ինչպես նաև նրանով, որ պարբերաբար ճնշում է ավտոկայանի վարորդներին։ Նա այնքան մոտ է Ալեքսանյանին, որ երկու տարի առաջ նույնիսկ հաջողացրել էր ԼՂՀ անկախության տոնին լուսանկարվել ՀՀ նախագահի հետ։ Վերջինիս ձերբակալությունը կարող է նշանակել, որ օղակը նեղանում է եւ մոտենում Սամվել Ալեքսանյանին: Ի դեպ, Բոգոն խնամիական կապեր ունի ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի հետ:
