Բուլղարահայերը հանել են դանակները.նրանց Անգելն է հաշտեցրել
Պլովդիվ քաղաքի ակումբներից մեկում բուլղարահայերը հերթական ծեծկռտուքն են կազմակերպել: «Վ Չաս» պարբերականը գրում է, որ միմյանց հասցեին ծաղրական արտահայտությունների փոխանակությունը վեճի էր վերածվել։ «Կրքոտ հայկական արյունը փոթորկեց։ Երկու տասնյակ մարդ յուրաքանչյուրն իր հերթին վճռեց, որ իր պատիվը վիրավորել են»,- նշում է պարբերականը։ Ոմանք ատրճանակ ունեին, մյուսները՝ դանակներ։ Ծեծկռտուքից տուժել է տեղի գործարար Մեսրոպյանի որդիներից մեկը։ 24-ամյա Յուրա Մեսրոպյանը մեկ տարի առաջ արդեն կալանավորվել էր կայանատեղիում ծագած վեճի ժամանակ գազով ատրճանակից մեկի դեմքին կրակելու համար։ Դրությունը փրկել է քրեական աշխարհում հայտնի Անգել Լիչկանովը։ Վերջինը չի հերքում, որ դժվարությամբ է կանխել զանգվածային ծեծկռտուքը։ «Կարող էր շատ վատ ավարտվել։ Դրությունը նախակաթվածային էր։ Ես երկու գիշեր չեմ քնել»,- ասել է նա։
