Պենտագոնը կղեկավարի «Կատաղի շունը»
Bloomberg-ը հայտնում է ,որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի պահեստի գեներալ Ջեյմս Մատիսին կառաջադրի պաշտպանության նախարարի պաշտոնում: Մատիսը կդառնա Պենտագոնի 26-րդ ղեկավարը: Թրամփը Մատիսին անվանել է «մեծագույն գեներալներից մեկը» եւ նրան դիմել «Կատաղի շուն» մականունով: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին: 66-ամյա Մատիսը պահեստում է 2013 թվականից: ԱՄՆ նախագահ բարաք Օբամայի օրոք Մատիսը որոշ ժամանակ ղեկավարել է Իրաքում եւ Աֆղանստանում գործողությունների պատասխանատու Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Նա ծովային հետեւակում ծառայել է 41 տարի: Ամերիկյան լրատվամիջոցները նրան համարում են Իրանի հարցում ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից: Ըստ դաշնային օրենքի՝ Պենտագոնի ղեկավարը նշանակումից առաջ 7 տարի չպետք է լինի գործող ծառայության մեջ:
