Դիլիջանի ուսումնական կենտրոնը գլխացավանք է դարձել կառավարության համար
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեն 2016 թվականի բյուջեով Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների համար արդեն կատարել է 4 միլիարդ դրամի կամ մոտ 8 միլիոն դոլարի շինարարական աշխատանքների եւ այլ տիպի գնումներ: Շինաշխատանքները հիմնականում կատարել է հայտնի «Սահակյանշին» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, եւ դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր: Այդ կենտրոնը, սակայն, այժմ գլխացավանք է դարձել կառավարության համար, քանի որ դրա շինարարությունը չի ավարտվել: Պետբյուջեի հաշվին այդ օբյեկտի համար դեռ ձեռք են բերում գերթանկարժեք կենցաղային իրեր: Օրինակ միայն խոհանոցային սարքավորումների վրա ծախսել են ավելի քան 279 մլն դրամ: Կառավարությունն այժմ ուզում է այն վաճառել 40 մլն դոլարով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
