Սամվել Խուդոյան. «Ո՞ր կինը կամ ամուսինը կների, եթե նրան նստացնեն մեկ ապտակի համար»

Հոգեբան Սամվել Խուդոյանը հոգեբանական տեսանկյունից սխալ է համարում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի որոշ կետերը: Այդ մասին նա այսօր խոսեց «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում: «Ընտանիքը հոգեբանական կառույց է, որտեղ միշտ էլ լինում են փոքր կամ մեծ կոնֆլիկներ: Այսպիսի օրենքները երբեմն բացասական են ազդում ընտանիքի կայունության վրա: Օրենքը չպետք է ընտանիքի անդամների միջև տարաձայնություն առաջացնի, բայց այս օրենքի որոշ կետեր այդպիսի հետևանքների կարող են բերել»,- ասաց բանախոսը: Ըստ նրա՝ շատ խնդիրներ կարելի է լուծել դիմելով հոգեբանին, ոչ թե ոստիկանություն, քանի որ խնդիրը իրավական դաշտ տանելու դեպքում մեծ է հավանականությունը, որ տվյալ ընտանիքը կքանդվի: Լրագրողների  այն հարցին, թե ինչպես պետք է ընտանեկան խնդիրները լուծվեն հոգեբանի միջամտությամբ այն դեպքում, երբ մեր երկրում հակված չեն դիմելու հոգեբանի օգնությանը, Սամվել Խուդոյանը պատասխանեց, որ հիմա աստիճանաբար հոգեբաններին դիմողների թիվը շատանում է: Ընդ որում՝ նախկինում ավելի շատ դիմել են կանայք, իսկ հիմա նաև տղամարդիկ: «Ո՞ր կինը կամ ամուսինը կների, եթե նրան նստացնեն մեկ ապտակի համար: Եթե ընտանիքը «հիվանդ է» և բուժման կարիք ունի, պետք է բուժել, իսկ եթե ամուսինները շատ անհամատեղելի են, թող բաժանվեն»,- ասաց հոգեբանը և ավելացրեց, որ օրենքի առկայությունը նա ողջունում է, սակայն համաձայն չէ մի շարք կետերի հետ: Տաթևիկ Թահմազյան

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am