Մեր և Մոսկվայի քաղաքականությունը Սիրիայում համընկնում է . Թուրքիա
korrespondent.net-ը հայտնում է,որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Թուրքիան Սիրիայում այնպիսի քաղաքականություն է վարում, որը համընկնում է ռուսականին: Մենք այսուհետ էլ կշարունակենք քաղաքականությունը, որը ներդաշնակ է և համընկնում է Ռուսաստանի դիրքորոշմանը՝ որոնել հակամարտության քաղաքական լուծում և մարդասիրական օգնության տրամադրում»,- հայտարարել է Չավուշօղլուն։ « քաղաքականությունը «մնում է անփոփոխ»։Մենք համագործակցում ենք նաև այլ երկրների հետ, սակայն կարծում ենք, որ մեր սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բեղմնավոր կլինի»,- ասել է Չավուշօղլուն։ Լավրովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի մասնակցությամբ իրականացնում է հանդիպումներ Սիրիայի զինված ընդդիմության դեմ։
