Սահմանին լարվա՞ծ է. ՀԽ-ից հայտարարում են, որ կան վիրավորներ
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է. «Դիրքերում լարված է: 3-րդ պաշտպանականում` Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով»,- մասնավորապես, գրել է նա: armtimes.com-ը ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ զրույցում ասաց փորձել է ճշտել լուրի իսկությունը, սակայն նա ասել է, որ եթե նման տեղեկություն լինի իրենց պաշտոնական կայքում կլինի: Ճշտող հարցին, այսինքն՝ վիրավորներ չկա՞ն, Հասրաթյանն ասել է. «Հեռախոսով չեմ մեկնաբանում նման տեղեկություն»: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ կայքի հարցին ի պատասխան ասաց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Ապատեղեկատվություն է, չկա նման բան»,- ասել է Հովհաննիսյանը: Րոպեներ առաջ Սյուզան Սիմոնյանը թարմացրեց իր գրառումը. «Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Գրիգորյան Քաջիկ Զախարի, 1993թ.Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ»:
