Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պլան ԵՄ-ից
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտնել է ,որ Եվրահանձնաժողովը մշակել է միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Երեկ հաստատված փաստաթղթի հիմքում մոտակա ամիսներին կմշակվեն կոնկրետ նախագծեր, Միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել Եվրոպական հանձնաժողովի պլաններով, պետք է ձեռնարկվեն մինչև 2017 թվականը: «Մենք պետք է պարզենք աղբյուրները, որոնցից ահաբեկիչներն ստանում են ֆինանսական միջոցներ ատելության հողի վրա հանցագործություններ կատարելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմմերմանսը: Ահաբեկչական կազմակերպությունների եկամուտի հիմնական աղբյուր է նշվում նավթի անօրինական առևտուրը, արվեստի իրերի, վայրի կենդանիների ու բույսերի վաճառքը:
