Եթե չկա արդյունք, ուրեմն` բարի ճանապարհ. Արթուր Գևորգյան
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայի ժողովից առաջ ամփոփել է տարին«Տարին չի կարելի անհաջող համարել, քանի որ աննախադեպ մասնակցություն ունեցանք օլիմպիական խաղերին, իսկ մեր գլխավոր խնդիրը դա է: Սակայն առավելագույն արդյունքը, որն ակնկալում էինք, չստացվեց: Թիմում չունեինք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, որպեսզի համոզված լինեինք, որ մեդալներ ենք նվաճելու օլիմպիական խաղերում, սակայն տղաներն ունեին այդ հնարավորությունը»,- ասաց նա: Հարցին, թե Կարեն Աղամալյանի աշխատանքը չէ՞ր բավարարում, Գևորգյանը պատասխանեց. «Կարեն Աղամալյանի վերաբերյալ կարող եմ ասել, որ մեր ձգտումը բավարարը չի, դա է պետք հասկանալ, չի կարելի ամբողջ կյանքում բավարարվել: Պետք է գտնել լավագույն մեկին, ով իր հետևից կտանի ամբողջ թիմին: Հաջորդ Օլիմպիական խաղերից մեր նպատակն է մեդալներով վերադառնալը: Եթե չկա արդյունք, ուրեմն` բարի ճանապարհ»:
