‹‹Ոստիկանությունում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը կսկի ‹‹գործ փնտրել››››. Սամվել Խուդոյան
Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին›› օրենքի նախագծի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտեց հոգեբան Սամվել Խուդոյանը: ‹‹Ընտանիքը սոցիալ-հոգեբանական փոքր խումբ է, որտեղ, թե՛ մեծ, թե՛ փոքր բռնություններ լինում են: Թե՛ կինը, թե՛ ամուսինը շատ լավ գիտեն՝ ինչ անել, որ կռիվ սկսվի: Այս խնդիրները կարելի է լուծել››,- ասաց հոգեբանը: Ըստ նրա՝ կան բացթողումներ և սխալ ձևակերպած կետեր. ‹‹Ո՞ր կինը կամ ամուսինը կների, եթե իրեն դատապարտեն ապտակի համար կամ էլ երեխային վերցնեն ընտանիքից: Շեշտը պետք է դնել հոգեբանական օգնության վրա››: Լրագրողներից մեկի հարցին, արդյոք հասարակության մեջ կա հոգեբանին դիմելու միտում, Սամվել Խուդոյանը նշեց, որ վերջին տարիների Հայաստանում ձևավորվել է այդ կուլտուրան. ‹‹Ընտանիքը, եթե այցելեց հոգեբանին, ուրեմն պատրաստ է իր խնդիրները լուծել››: Սամվել Խուդոյանը հավելեց, որ Արդարադատության առաջարկած օրենքի նախագծում պետք է մի քանի կետեր վերանայել, այլապես ոստիկանությունում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը կսկի ‹‹գործ փնտրել››, ինչպես պետավտոտեսուչը փնտրում է խախտում, որ փող աշխատի: Մարիամ Հակոբյան
