Նոր սպառնալի՞ք է մեզ պատուհասել

Մոսկվայում ստորագրվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը շաբաթներ առաջ հանրության մոտ դժգոհության հզոր ալիք էր բարձրացրել: Հայաստանի հասարակական շրջանակներում բավականին մտահոգություններ է առաջացրել: Դեռեւս նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն  ստորագրեց, որով հավանություն էր տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին: Ըստ փաստաթղթի հայ-ռուսական միացյալ զորախմբի կիրառման որոշումը կայացնում են Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները համատեղ:Միացյալ զորախմբի ղեկավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, որը գլխավորում է միացյալ զորախմբի հրամանատարը: Հրամանատարին նշանակում են Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները: Խաղաղ ժամանակ հրամանատարը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին, իսկ անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ՝ կախված իրավիճակից, զորախումբը ենթարկվում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարին կամ ՀՀ Գլխավոր շտաբի պետին: Միացյալ զորախմբի հրամանատարն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմական ժամանակ զորախմբի ամբողջ անձնակազմի հրամանատարն է դառնում:Համաձայնագիրը ստորագրվում է 5 տարով և կարող է երկարացվել հինգական տարով: Պայմանագրից դուրս գալու ցանկության դեպքում կողմերից մեկը պետք է ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ մյուս կողմին գրավոր տեղյակ պահի իր մտադրության մասին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում մոտ տասը օր առաջ անդրադարձել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը, մասնավորապես նշելով, որ զորմիավորումը նորություն չէ, և ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին։«Գոյություն ունի հրամանատարություն, կան ուժեր և միջոցներ։ Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում», - ասել էր Սերժ Սարգսյանը:Հարցազրույցը վարող Դմիտրի Կիսիլյովի ճշտող հարցին, թե ո՞րն է այդ դեպքում նորությունը, Սարգսյանը պատասխանել է. - «Բայց սա զարգացում է, դրական զարգացում, որովհետև պարբերաբար համալրվում է նաև մեր ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական համագործակցությունը։ Այսինքն` սա լավ նորություն է, և մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, մինչև այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»։Սարգսյանը ավելացրել է, թե չի կարծում, որ Գյումրիից բացի նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի. «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն», - նշել է Հայաստանի նախագահը։ Չչնայած նախագահի խոստումին, թե մենք պետք է ուսումնասիրեինք, ապա նոր ստորագրեինք, պետք է ասել, որ քաղաքական ու հասարակական շրջանակներում այդ միավորումը մնաց չուսումնասիրված, եթե չասենք՝ անծանոթ: Ի՞նչ է նշանակում Կովկասյան տարածաշրջանում կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվող զորախումբ: Եթե, օրինակ, Վրաստանի տարածքում Ռուսաստանը պրոբլեմներ ունենա, ի՞նչ է դա նշանակում Հայաստանի բանակի համար: Հայաստանի այդ միասնական միավորումը պիտի մասնակցի՞ այդ խնդիրներին, թե՞ ոչ, հայաստանը այդ միավորման շրջանակնրում պետք է գրոհի՞ հարեւան Վրաստանի համար, թե ոչ: Այս եւ մի շարք հարցեր մնացել են օդում կախված: Դեռ նոյեմբերին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս առիթով լրատվամիջոցներին հայտնել էր, թե սա կոնկրետ հայ-թուրքական սահմանին է վերաբերում: ՀՀ իշխանությունները գոնե պարտավոր էին բացատրել, թե ինչ սպառնալիք է մեր գլխին կախված, որ նման համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտություն առաջացավ: Եւ առհասարակ, ապրիլյան պատերազմից հետո կարելի՞ է արդյոք հույս դնել Ռուսաստանի վրա, ակնկալել նրա օգնությունը, երբ քառօրյան լակմուսի թուղթ դարձավ ռազմավարական կոչվող գործընկերների հարաբերություններում:   Անի Սահակյան  

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am