Ժամանակավորապես հանվում է արգելքը
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը գործում է Սևանա լճում խեցգետնի և ձկան որսի արգելքը: «Խեցգետնի որսի արգելք դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 6-ը չի գործելու: Իսկ խեցգետին որսացողի համար շատ ավելի դյուրին է դառնում ձուկ որսալը, անգամ չուզենալով: Արդյունավետ չի այդ ժամանակահատվածում հսկողություն իրականացնելը: Եթե մեզ հաջողվի պահել այս արգելքը, մենք կունենանք արդյունագործական ձկնորսությանը շատ մոտ վիճակ»,- հայտարարեց նա: Արծվիկ Մինասյանը նշեց, որ բացի ձկնատեսակների պահպանումից, Սևանը շատ այլ խնդիրներ էլ ունի՝ սկսած կառավարման արդյունավետ համակարգից, վերջացրած Սևանը նաև որպես լուրջ տնտեսական գոտի դիտելու հնարավորության ստեղծմամբ։ «Մենք ընտրել ենք այն ժամանակահատվածը, երբ ձկների 65-70 %-ը վերարտադրության շրջանում է գտնվում: Մենք այնպիսի շրջանում ենք, որ ավելի լավ է 70 տոկոսը կարողանանք ապահովենք պատշաճ վերարտադրություն, քան սահմանենք մեծ ժամկետ, չկարողանանք հսկել եւ կորցնենք ավելի շատ հնարավորություն»,- նշեց նախարարը:
