«Շատ ցավոտ տեղի կպաք». Արծվիկ Մինասյան
Այսօր կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իրականացվող կրճատումներին:«Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է: Մենք արդեն նախագծի տեսքով փոխանցել ենք առաջարկը, ինչը նշանակում է, որ մենք կառուցվածքային մի շարք փոփոխություններ ենք իրականացնելու կենտրոնական ապարատում: Նախնական հաշվարկով շուրջ 21,5-22 տոկոս կրճատման այդպիսի մի ծրագիր է ներկայացվել»,-ասաց նա: Նրա խոսքով` 4 ՊՈԱԿ-ների միավորման նախագիծ կա, դրանք մոնիտորինգ իրականացնող և թափոնների գործընթացում ուսումնասիրություն իրականացնող տեղեկատվական ՊՈԱԿ-ներ են, և դրանց միավորման արդյունքում շուրջ 20 տոկոս հաստիքների կրճատում կլինի: «Հաջորդ փուլում մենք անդրադառնալու ենք տեսչական բարեփոխումների շրջանակում բնապահպանության պետական տեսչության ռեֆորմին, իսկ չորրորդ փուլում անդրադառնալու ենք նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի առավել օպտիմալ համակարգ ձևավորելու նախաձեռնությանը»,-ասաց նա:
