Բռնության քարոզչությունը դարձել է մասսայական կուլտուրայի ստանդարտ. Արման Բոշյան
‹‹Ցանկացած հայ ծնող ֆիզիկապես կպատժի, եթե փորձեն իր երեխային խլել››,- դեկտեմբերի մեկին Հայելի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Համահայկական ծնողական կոմիտեի անդամ Արման Բոշյանը: Բանախոսը ասուլիսի ընթացում անդրադարձավ ‹‹Ընտանեկան բռնության կանխարգելման›› մասին օրենքի նախագծի կետերին ու դրանցից բխող հետևանքներին: ‹‹Սա Հայաստանում ստեղծելու է սոցիալական քաոս, բռնության, հանցագործությունների և սպանության աճ, և որևէ այլ նպատակ այն չի հետապնդում››,- փաստեց նա: Ասուլիսի ընթացքում Արման Բոշյանը նշեց, որ բռնության կանխարգելման մասին օրենք ներկայացնելուց առաջ պետք է հասկանալ՝ ո՞րն է բռնության պատճառը: Նրա կարծիքով՝ բռնության քարոզչություն է իրականացնում հեռուստատեսությունն ու այդ քարոզչությունն առկա է նաև մասսայական կուլտուրայում: ‹‹ Բռնության քարոզչությունը դարձել է մասսայական կուլտուրայի ստանդարտ ››,- եզրափակեց Համահայկական ծնողական կոմիտեի անդամը: Մարիամ Հակոբյան
