Ընտրություններից հետո միակ իրական սպասելիքը գազի գնի բարձրացումն է

Արդեն հաստատ է, որ սպառողների համար եկող տարվա սկզբից գազի սակագինը կնվազի հինգ տոկոսով։ Տարիներ առաջ, երբ գազի մատակարար ընկերությունը դեռ «ՀայՌուսգազարդ» էր կոչվում, այն «անխնա» գազիֆիկացրեց մեր երկիրը։ Գազիֆիկացման ծախսերը, որպես ներդրում, ներառվեցին գազի սակագնի մեջ։ Մատակարարվող գազն էլ անզուսպ թանկանում էր։ Փորձագետներից շատերն էին խոսում այն մասին, որ աշխարհում ամենագազիֆիկացված երկիրը դառնալը մեր տնտեսության գրպանով չէ, որ դա անիմաստ ներդրում է, որ մեր գյուղական բնակչությունը չի կարող իրեն թույլ տալ օգտվել գազից։ Բնականաբար, բարձր սակագնի և ցածր եկամուտների պատճառով։ Բայց ներդրումներն արվեցին։ Գյուղական բնակչությունը գազ սկսեց օգտագործել հավանաբար միայն սուրճ եփելու համար։ Իսկ ջեռուցման ու պահածոյացման համար էներգիայի աղբյուր մնացին «պապենական» փայտն ու աթարը։ Հիմա նորից մոդայիկ է դարձել խոսել այն մասին, որ գազի սակագնի նվազումն իր հիմքում քաղաքական որոշում էր, և 2017-ի համար «Գազպրոմ-Արմենիան» կրճատել է իր ներդրումների ծավալը՝ հասցնելով երեք ու կես մլրդ դրամի։ Իսկ այ, 2018-ի ներդրումների համար նախատեսված է 18 մլրդ դրամ։ Այս փաստը շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո միակ իրական սպասելիքը գազի գնի բարձրացումն է։ Տրամաբանական մոտեցում է։ Եթե, իհարկե, մեր տնտեսությունը դիտարկենք աշխարհից կտրված ու փակ համակարգի մեջ։ Բայց երկու-երեք տարի առաջ դժվար թե որևէ փորձագետ կարողանար կանխագուշակել, թե էներգակիրների գների ինչ անկում տեղի կունենա համաշխարհային շուկայում։ Իսկ արտաքին գործոնները չափազանց կարևոր են մեր տնտեսության համար։ Ցավոք, ոչ այն պատճառով, որ մեր տնտեսությունը սերտորեն ինտեգրված է միջազգայինին։ Պատճառը շատ ավելի առարկայական է։ Առարկայական, ինչպես նաև այլ կարծիք ու առարկություն չհանդուրժող։ Լրատվամիջոցները տիրաժավորեցին ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսումն այն մասին, որ 2016-ին Հայաստան մտնող տրանսֆերտները երկու անգամ կրճատվելու են: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am