Սենսացիոն հայտարարություն.ՌԴ ռազմաբազան պետք է դուրս գա Ղրղըզստանից
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է,որ Ռուսաստանը մնում է Ղրղըզստանի ռազմավարական դաշնակիցը, բայց ռազմական առումով պետությունը պետք է հենվի սեփական ուժերի վրա: «Կարծում եմ՝ մենք միանգամայն ճիշտ էինք «Գանսի» բազայի հարցում : Դա ոմանց դուր գալիս է, թե՝ ոչ: 5 տարի է անցել, և ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր: Ղրղըզստանն ապագայում պետք է հենվի միայն սեփական ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական բազային»,- ասել է Ատամբաևը:Պայմանագրի ժամկետի ավարտից հետո ռուսական բազան պետք է դուրս բերվի Ղրղըզստանի տարածքից.«Իհարկե, դա կարող է ոմանց դուր չգալ, բայց ես կարողացա այդ միտքը հասցնել Ռուսաստանի նախագահին, և նա ինձ հասկացավ»: Ղրղըզստանի տարածքում տեղավորված է ռուսական միավորված ռազմաբազան: 2009թ. բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 49 տարի:
