Ծաղիկ կովը գնաց շնորհավորելու Նազիկ կովի Նոր տարին եւ վարակվե՞ց
«Հայաստանում դաբաղի համաճարակ չկա եւ չէր կարող լինել Դաբաղը հազվագյուտ երեւույթ է: Երբ անասնագլխաքանակը մսուրային պահվածքում է, չէր կարող դաբաղի համաճարակ լինել: Կարող է մեկ-երկու դեպք լիներ, երբ առանձին գոմում անասունը սատկեր: Ի՞նչ է՝ ուզում են ասել, որ Ծաղիկ կովը բոմբոներկայով գնացել է շնորհավորելու Նազիկ կովի Նոր տարին եւ վարակվե՞լ է: Մի տարի էլ այսպես Բելառուսի ճանապարհը փակեցին, որը կարտոֆիլ էր ներկրում Լեհաստանից եւ վաճառում Ռուսաստանին: Ես կարծում եմ այս սանկցիաները կապված են ուկրաինական կաթի փոշու հետ, որը Հայաստանը ներկրում է, վերամշակում եւ վաճառում: Ինչ-որ տեղ հասկանալի է, որ չունենալով հարաբերություն այդ պետության հետ, չեն ցանկանում, որ դրա արտադրանքը հայտնվի իրենց երկրում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
