Ինչու Զարուհի Հովհաննիսյանը լքեց ասուլիսը
«Ընտանիքի պրոբլեմները հաճախ հնարավոր է լինում հուզականորեն լուծել, և այն տեղափոխել իրավունքի դաշտ՝ ճիշտ չէ:Ընտանիքներում փոքր պրոբլեմներ լինում են և հարցերը մինչև իրավական դաշտ մտցնելը կա ընտանեկան պրոբլեմների լուծման թերապիա, դրա վրա պետք է շեշտը դնել»,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Օրենքը ուղղված է ՀՀ-ում ստեղծել մեխանիզմ, որը թույլ է տալիս ոստիկաններին և սոցիալական աշխատողներին ներխուժել առողջ ընտանիք՝ առողջ երեխաներին հեռացնելու համար: Սա յուվենալ արդարադատության մայր օրենքն է»,այս մասին էլ ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը: Այս մեկնաբանությունները ապատեղեկատվություն համարեց «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը և լքեց «Հայելի» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսը: Արման Բոշյանը պնդեց՝ իրենք հարցում են իրականացրել ծնողների շրջանում, ըստ որի՝ նրանք պատրաստ են բռնություններ կիրառել երեխաներին իրենցից «վերցնողների» նկատմամբ:
