Տարվա բարերարը
Հայաստան–Արցախ–Սփյուռք տեղեկատվական հարթակի կազմակերպած այս տարվա մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են։ Տարբեր ոլորտներում շնորհվեցին «տարվա մարդ» կոչումները։ «Տարվա բարերար» կոչումը շնորհվեց Ռոզա Ծառուկյանին՝ Հայաստանում եւ Սփյուռքում իրականացրած բազմաթիվ բարեգործական ծրագրերի համար։ 2016-ի «տարվա մարդիկ» էին նաև Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և այլ հայտնի ու սիրված գործիչներ։ «Տարվա բարերար» Ռոզա Ծառուկյանը մասնակցեց նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչների»՝ ամռանը Շվեյցարիայի 16 քաղաքներում համերգային շրջագայությունների հիման վրա նկարահանած «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին։ Ֆիլմի նկարահանումը իրականացվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է Ռոզա Ծառուկյանը։
