Կառավարությունը ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային - մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումը», - ասաց նա: Վարչապետի խոսքով՝ այդ հարթակը մի քանի անգամ օգտագործել են: «Եղել են բավականին քննարկումներ: Մեր կենտրոնը կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ, տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել ու կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերվող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր», - նշեց Կ. Կարապետյանը: Նա շեշտեց՝ այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: «Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակով այսօր ռազմավարություն և բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում: Քանի որ դրանք, կարող է, չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին կամ կան այլ պատճառներ», - ընդգծեց վարչապետը: Ելնելով դրանից՝ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը: «Երկորրդ, երեք շաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք», - նշեց նա:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Երևանում 74 համարի երթուղայինի վարորդը բռնության է ենթարկվել ՀՐԱՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարել են բանտ 26-ամյա վարորդը «Ford Mustang»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և  երկաթե կրպակին․ կան վիրավորներ Երևանում հայտնի բլոգեր «Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտել է երթևեկության կանոնները Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը․ փաստաբան ՆԳՆ-ն Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am