Քերին անձնական փոստից նամակ է ուղարկել Քլինթոնին
gazeta.ru-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ-ի գործող պետքարտուղար Ջոն Քերին դեռևս սենատոր եղած տարիներին Հիլարի Քլինթոնին իր անձնական էլեկտրոնային փոստից նամակ է ուղարկել, որի պարունակությունը «գաղտնի» է համարվել, տեղեկությունը հաստատել են ԱՄՆ-ի պետքարտուղարությունից։ Էլեկտրոնային նամակն ուղարկվել է 2011 թվականի մայիսի 19-ին։ Այդ ժամանակ Քերին գլխավորում էր արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը։ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին ասել է,որ «այդ հաշիվն արդեն ակտիվ չէ»։ Ուղարկված նամակում հիշատակվել են Հնդկաստանը, Աֆղանստանն ու Պակիստանը, ինչպես նաև տեղեկություն է պարունակվել արտասահմանյան կառավարությունների ու ԱՄՆ-ի արտասահմանյան կապերի մասին։
