ԱՄՆ Կոնգրեսն՝ ընդդեմ ռուս դիվանագետների
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը սահմանափակում է Միացյալ Նահանգներում ռուս դիվանագետների տեղաշարժը:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է պալատի պաշտոնական կայքում:
«ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցներն օրացույցային եռամսյակի ընթացքում չեն կարողանա իրենց գրասենյակային շենքերից տեղաշարժվել 40 կմ-ից ավելի հեռավորության վրա»,-ասվում է փաստաթղթի տեքստում:
Բացառություններ կարվեն միայն այն դեպքերում, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն հանդես գա դիվանագետների կողմից օրացույցային եռամսյակի ընթացքում որևէ խախտում չանելու մասին հատուկ հայտարարությամբ:
