Դարձել ենք մուսուլման-քրիստոնյա հարցի լուծո՞ղ, մի հարց ունենք՝ ԼՂ հարցը.Բագրատյան
«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2» վարկային համաձայնագրի» քննարկումները շարունակվեցին: «Մենք իրականում պարտվել ենք ԵԽԽՎ-ում, մեկ-զրո պարտվել ենք, մեզ խփել են: Ուրիշ մոմենտ չկա: Այս դահլիճում, վստահ եմ, երեք մարդ չկա, որ հասկանա Սարսանգի պրոբլեմը»: «Մենք պարտվել ենք, նրանք եկել էին, որ երկու գոլ խփեին, մենք մի գոլը չենք թողել, որ խփեն, ու արդյունքում երկու զրոյի փոխարեն մեկ զրո ենք պարտվել: Ուրիշ մոմենտ չկա…»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով կարծիքներին, թե Եվրոպան իսլամաֆոբ է, ինչը երևաց ԵԽԽՎ քվեարկությունից, Հրանտ Բագրատյանը հակադարձեց՝ հորդորելով չխառնվել իսլամ-քրիստոնյա հակամարտությանը: «Էդ խոսակցությունները չեմ հասկանում: Մենք պետք է գնանք՝ մտածենք Եվրոպան իսլամանո՞ւմ է, թե՞ չէ… Հայաստանը գրավվել է Արևմուտքից, ոչ թե Արևելքից: Պատմություն իմացեք: Մենք հիմա դարձել ենք մուսուլման-քրիստոնյա հարցի լուծո՞ղ, դա մե՞ր խնդիրն է: Մենք մի հարց ունենք՝ Ղարաբաղի հարցն է: Մենք գործ չունենք, մենք չպետք է ուրախանանք, որ Եվրոպայում իսլամաֆոբիա կա: Իսլամը տարբեր է, մի քիչ պատմություն իմացեք էդ բաները ստեղ ասելուց առաջ:Խորհրդարանում նստած «երեք մարդ չկա, որ գիտի Սարսանգի պրոբլեմը»:Խնդիրը նրանում է, որ Սարսանգի վրա ՀԷԿ կա, որի ջուրը ձմռանը բաց է թողնվում »,- ընդգծեց Բագրատյանը: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի կարողացել ԵԽԽՎ-ում իր կողմից ներկայացված ALDE խմբում համոզել՝ դեմ քվեարկել այդ զեկույցներին, Հրանտ Բագրատյանը շեշտեց. «Դրեք, մուծեք, թող այդ կուսակցությունները ALDE անդամ դառնան՝ ՀԱԿ-ը, ՀՀՇ-ն, թող անդամ դառնան՝ ազդեն: Մեզ նույնիսկ պաշտոն են առաջարկում, չենք կարում թռնենք, գնանք։ Նիստերին մասնակցելու համար 5000 դոլարի անդամավճար է պետք: Ձեզ համար կարող է մի հատ ռեստորանի սեղանի հաշիվ է 5000 դոլարը, բայց էդ անդամավճարը պետք է կարողանալ վճարել»:
