Վարչապետն ընդդեմ Գագիկ Խաչատրյանի

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է․«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը ջրի երես է դուրս բերել մի շատ խոշոր մութ պատմություն, որի շարունակությունը այս պահին դեռ դժվար է կանխատեսել: Խոսքը վերաբերում է 4 տարի շարունակ պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարմանը գյուղացիական տնտեսություններին: Դեռ 2012-ից բյուջեն հսկայական սուբսիդիաներ է տրամադրել, որ գյուղացիները իբր շուկայականից ավելի էժան գնով ձեռք բերեն պարարտանյութը: Մատակարարը, որը պետք է այդ պարարտանյութը ներկրեր եւ բաշխեր գյուղացիներին, ընտրվեց առանց մրցույթի եւ դա «Մասիսի բերրիություն»ընկերությունն էր:Հանձնաժողովը պարզել է, որ այդ ընկերությունը պարարտանյութը ձեռք էր բերում Վրաստանից՝ տոննան 323 դոլարով, իսկ մեկ այլ ընկերություն, որը ներառված չէր այդ սուբսիդավորման ծրագրում, նույն պարարտանյութը գնում էր Վրաստանից տոննան 239 դոլարով, կամ 26 տոկոսով էժան: ՏՄՊՊՀ-ի հաշվարկներով, եթե պարարտանյութի մատակարարումը իրականացվեր մրցույթով, ապա կխնայվեր մոտ 1.5 միլիարդ դրամ:  Ավելացնենք, որ այս ընթացքում եղել են բազմաթիվ այլ առաջարկներ,  օրինակ «Կրեպսոն» ընկերության առաջարկը, որը մի քանի անգամ ավելի էժան գնով առաջարկում էր իսրայելական արտադրության աշխարհահռչակ ու շատ բարձր արդյունավետությամբ պարարտանյութեր, սակայն այդ առաջարկը մերժվեց:Ամենաուշագրավն այն է, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը, ըստ համառորեն շրջող լուրերի, փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:Ընկերության սեփականատերը, ըստ այդ լուրերի, նրա մորեղբոր որդին է, ու թերեւս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ 4 տարի շարունակ ուրիշ ոչ մի ընկերություն չի կարողացել նույնիսկ մոտենալ սուբսիդավորման այդ ծրագրին, իսկ հանձնաժողովն էլ չի փորձել անգամ այս ակնհայտ իրողությունները ուսումնասիրել:Սա կարելի է համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենանշանակալի քայլն ընդդեմ նախկին մեգապաշտոնյա, ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Խաչատրյանի դեմ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Խնդրում եմ չաղավաղել. Արմեն Բաբալարյանի կարևոր հայտարարությունը Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ ԱՄՆ-ն հաղորդել է Խաղաղ օվկիանոսում նավերին նոր հարվածներ հասցնելու մասին ԿԸՀ-ն Աժ ընտրությունների առաջադրման փաստաթղթեր այսօր չի ստացել «Իսրայելն առանց թշնամու չի ապրում ու Իրանից հետո նոր թշնամի է փնտրում». Ֆիդան Հնչել է երկու ուղերձ ԱՄՆ-ին․ իրանագետ Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում Ֆրանսիայի հայոց թեմում քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան հարցի կարևորությունը Երևան-Գյումրի ճանապարհին «Kia Forte»-ն բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում Շիրակի քրեական ոստիկանները կանխել են սպանությունը․ խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել Իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանի ծրագրերից «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր միկրոավտոբուսին․ կան վիրավորներ Սպանություն Մրգաշենում․ բժիշկները կանչի վայրում արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը #ՀԻՄԱ․ «Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սկսվում․․․ Հայաստանին սպասվող վտանգները» (video) Եթե ուզում եք հեռացնել Ալիևի երազանքների կամակատարին, պետք է խրախուսել մարդկանց գնալ ընտրատեղամաս Ես Պուտինին չեմ զանգի․ Մադյար Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն, «Volkswagen»-ը և «Mercedes Vito»-ն․կա 5 վիրավոր Առաջարկում եմ իրենց հիմնել բանջարաբոստանային սպորտաձևերի ֆեդերացիա և բավարարել իրենց ամբիցիաները Մենակ Աստված գիտի, թե ինչ կա էդ մարդկանց մտքին․ ինչ անեն՝ իրանց կանեն․ Հարցում (video) Փաշինյանին որ ինչ-որ բան ասեմ, ձերբակալելու է էն երեխաների պես․ Հարցում (video) Սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում մարդկանց իրար դեմ հանելու համար. Գառնիկ Դանիելյան ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am