Մաֆիայի 13 անդամ է ձերբակալվել
РИА Новости-ն՝Իտալական ԶԼՄ-ների հղումով տեղեկացնում է,որ Իտալական կարաբիներների հատուկ ստորաբաժանումները չորեքշաբթի առավոտյան Սիցիլիայի Մեսինա շրջանում լայնամասշտաբ գործողություն են անցկացրել մաֆիայի դեմ պայքարի շրջանակում, որի ընթացքում ձերբակալվել է 13 վտանգավոր հանցագործ, որոնք 17 սպանություն են իրականացրել 1993-ից 2012թթ. ընթացքում: Այդ հանցագործությունների թվում է 1993թ. հունվարին իրականացված աղմկահարույց սպանությունը, երբ սպանվել է սիցիլիացի լրագրող Ջուզեպե Ալֆանոն, ով զբաղվում էր «Կոզա Նոստրայի» գործունեության հետաքննությամբ: Մեսինայում գործողություններին զուգահեռ՝ Սիցիլիայի իրավապահ մարմիններն առգրավել են հայտնի շինարարական մագնատ Ֆրանչեսկո Պեկորայի ժառանգների կարողությունը: Վերջինս մահացել է 2011-ին և համարվում էր «Կոզա Նոստրայի» ամենաազդեցիկ աջակիցներից մեկը։
