Հայ զինվորականներ հնարավոր է միանան ռուս-սիրիական կոալիցիային
Առաջիկայում հայ զինվորականներ հնարավոր է միանան ռուս-սիրիական կոալիցիային և պայքարեն Սիրիայում ահաբեկիչների դեմ: Ներկայումս Մոսկվան համաձայնեցնում է Եգիպտոսի և մի շարք երկրների հետ, այդ թվում և ԱՊՀ, ահաբեկիչների դեմ պայքարում այդ երկրների զինվորական ստորաբաժանումների մասնակցության հարցերը:
Հավանաբար՝ հարցը որոշակի հստակություն կստանա արդեն այսօր Մոսկվայում, որտեղ էլ, հիշեցնենք, գտնվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» գրում է.
«Հալեպի հյուսիս-արևելյան շրջանների ազատագրումը վկայում է Ռուսաստանի գլխավորությամբ կոալիցիոն ուժերի հզորանալու մասին, որոնք գործում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից: Չի բացառվում, որ գործընթացին առաջիկայում կմիանան նաև մի շարք երկրների զինվորական ստորաբաժանումներ՝ ՌԴ և Սիրիայի դաշնակիցները: Թերթի աղբյուրները, բացի Իրանից, նշում են նաև Եգիպտոսի, Չինաստանի, Սերբիայի և մի շարք ԱՊՀ երկրների անունները»,- գրում է թերթը:
