Երեսպաշտության հանդես` Ադրբեջանում
Հավատարիմ հպատակության զգացումների ցուցադրության վատագույն ավանդույթներով՝ Բաքվում կայացել է հերթական գրքի շնորհանդեսը՝ հանուն ժողովրդի ու պետության բարօրության ադրբեջանցի ժողովրդի հոր՝ Իլհամ Ալիևի գործունեության մասին։ «Ազերի Փրես» գործակալության փոխանցմամբ, աշխատության հեղինակը պատգամավոր էլմիրա Ախունդովան է։ Գիրքը կոչվում է «Իլհամ Ալիեւ․ Նախագահի դիմանկարը փոփոխությունների ֆոնին»։ Հեղինակի խոսքով գիրքը նախատեսված է օտարերկրյա լսարանի համար, որը քիչ է տեղեկացված Ադրբեջանի ու նրա ղեկավարի մասին։ Այս գիրքը պատրաստելիս՝ գործածվել են մեջբերումներ Ռամիզ Մեխտիեւի «Տասը տարիներ, որոնք փոխեցին Ադրբեջանը» գրքից, որը նվիրված էր նախագահ Իլհամ Ալիեւի 10-ամյա գործունեությանը։
