ԱՄՆ-ի պետական պարտքը 19 տրիլիոն է կազմում
The Washington Times-ը` հղում անելով ֆինանսների նախարարության տվյալներին հայտնել է,որ ԱՄՆ-ի պետական պարտքը նախորդ շաբաթ պաշտոնապես գերազանցել է 19 տրիլիոնի շեմը։ Պետական պարտքի մոտ 13.7 տրիլիոնը բաժին է հասնում անհատ ներդրողներին, ինչպես նաև ամերիկյան և արտասահմանյան ներդրումային ընկերություններին։ Մյուս մասը ներքին փոխառություններն են: Բարաք Օբամայի նախագահության առաջին տարիներին ԱՄՆ-ի պետական պարտքը եղել է կրկնակի քիչ` 10.6 տրիլիոն դոլար: Հանրապետականները շտապել են մեղադրել դեմոկրատ Օբամայի վարչակազմին միջոցների վատնման և անարդյունավետ օգտագործման համար:
