Հալեպում գրոհայիններն ամեն օր մահապատժի են ենթարկում բողոքողներին
Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչներն ամեն օր ցուցարարների հրապարակավ մահապատիժներ են իրականացնում: Life.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ Զինուժի Գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Գրոհայինների ձեռքից փրկված բնակիչները մանրամասներ են պատմում: «Ամեն օր հրապարակավ մահապատժի են ենթարկում նրանց, ովքեր փորձում են հեռանալ կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող թաղամասեր: Սոցիալական ենթակառուցվածքերը գրեթե կործանված են», - ասել է սիրիացի բնակիչներից մեկը: Ռուդսկոյի խոսքով` սիրիական բանակը` աշխարհազորայինների աջակցությամբ, 3 օրում ահաբեկիչներից ազատագրել է Հալեպի արևելյան շրջանում գտնվող 16 թաղամաս: Արդյունքում՝ կառավարական ուժերի վերահսկողության տակ են հայտնվել այն շրջանները, որտեղ ավելի քան 90 000 խաղաղ բնակիչ է ապրում:
