Վթար Երեւան-Բավրա ավտոճանապարհին. Վրացական բեռնատարը շրջվել է
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում վրացական պետհամարանիշներով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երեւան-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի UBU-533 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Կ. Վ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչից 1949 թ. ծնված Վ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշոցքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
