Գործ չեմ ճարել, դրա համար այստեղ նստած եմ... Գալուստ Սահակյանը՝ Բագրատյանին
ԱԺ-ում «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015թ. հոկտեմբերի 13-ին ստորագրված «քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2» վարկային համաձայնագրի» քննարկումները շարունակվեցին:Ելոևյթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ելոևյթից հետո Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եվ լսելն է հեշտ, եւ կռահելը, ուղղակի անձերն այնպիսին են, որ հետո են կռահելի լինում»: «Գնա գործիդ, հա»,պատասխանեց Բագրատյանը: «Էտ ի՞նձ հետ էիր՝ գնա գործիդ ասելով: Գործ չեմ ճարել, դրա համար այստեղ նստած եմ, ինչ ես ուզում ինձնից: Ես անուն չեմ տվել, ձեր անունը չեմ տվել, ուզում եք արձագանքե՞լ, ուզո՞ւմ եք ուրիշի անունը տամ»:
