Արտակարգ դեպք «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում
Նոյեմբերի 30-ին` ժամը 14.47-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել՝ 15.10-ին:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ի մոտակայքում ընթացքի ժամանակ այրվել են «Սամանդ» մակնիշի 34 CF 788 պետհամարանիշով (վարորդ՝ 1958 թ. ծնված Խ. Ա.) ավտոմեքենայի շարժիչի հատվածի պլաստմասե դետալները, մասամբ՝ ցուցիչների վահանակը և սրահը:
