Մայդանից քշվածներն ու քաշվածները

Ողջ աշխարհը ենթադրություններ ու մեկնաբանություններ է անում, թե ինչպիսի կլինի ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի քաղաքականությունը` Ռուսաստանի հանդեպ, մասնավորապես Ուկրաինայի և Սիրիայի հարցերում: Պարզվում է, օրերս Թրամփն ու Պորոշենկոն քննարկել են Ղրիմի ու Դոնբասի հարցերը: Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղրիմի ու Դոնբասի հարցերը։ Պորոշենկոն Բրյուսելում անցկացված ԵՄ-Ուկրաինա 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում որոշ մանրամասներ է հայտնել. «Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ռուսական ագրեսիայի հարցը, Ղրիմի բռնակցման հարցը բարձրացվել են իմ ու նորընտիր նախագահ Թրամփի միջև կայացած զրույցում։ Չէի ցանկանա բացահայտել Ուկրաինայի նախագահի ու ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին զրույցի մանրամասները, սակայն ես հնարավորություն եմ ունեցել շատ մանրակրկիտ տեղեկատվություն հաղորդել նրան իմ երկրի արևելքում ու Ղրիմում տիրող իրավիճակի վերաբերյալ»։ Մինչ Թրամփն ու Պորոշենկոն քննարկում էին Ղրիմի ու Դոնբասի հարցերը` անսպասելի լուրեր ստացվեցին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչից... Օրեր առաջ վերջինս Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մամուլի ասուլիս է տվել: Բայց հետաքրքրականն այն է, որ Ուկրաինայի նախկին նախագահը այդ մամլո ասուլիսը հրավիրել, երբ ավելի վաղ ընդհատվել էր վերջինիս հարցաքննության տեսահեռարձակումը: Յանուկովիչը բացասական է համարում Ղրիմի անջատումն Ուկրաինայից: Լրագրողի այն հարցին, թե արդյոք լավ է, թե վատ, որ Ղրիմը բաժանվել է Ուկրաինայից, Յանուկովիչը պատասխանել է. «Ոչ, վատ է: Կարծում եմ` դա վատ է»: Յանուկովիչի խոսքերով` Ղրիմի թեմայի շուրջ նա խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա նշել է, որ էական չէ, թե արդյոք ինքը Ղրիմի հարցում համակարծիք է Պուտինի հետ, թե ոչ. «Միայն կարող եմ ասել, որ Ղրիմի հարցում Պուտինի դիրքորոշումը արժանի է հարգանքի»: Նա հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին. «Ես կողմ եմ, որպեսզի Դոնբասը լինի Ուկրաինայի կազմում, պահպանվի տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով` ի սկզբանե ինքը դեմ է եղել Դոնբասի անջատմանը, «չնայած դա եղել է մարդկանց էմոցիոնալ պոռթկում, ովքեր բացասական են արձագանքել անկարգություններին, երբ ծայրահեղականները սկսել են արյուն թափել»: Յանուկովիչն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վերջ տալ կրակին և հետ բերել զորքերը: Փաստացի Յանուկովիչի` վերջին օրերի աշխուժությունը կարելի է համարել որպես քաղաքականություն վերադառնալու հնարավորություն: Նրա ասուլիսը մի կողմ, անակնկալ էր մեկ այլ տեղեկություն: Հեռուստակամրջի միջոցով Վիկտոր Յանուկովիչը հարցաքննվել է Մայդանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Նա գործով որպես վկա է անցնում, նա գտնվում է Դոնի Ռոստովում, սակայն գործը քննվում է Կիևում։ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014 թվականի փետրվարին տապալվել էր հեղափոխության ընթացքում և փախել Ռուսաստան, որպես վկա է հանդես եկել Կիևում բողոքի գործողությունների մասնակիցներին գնդակահարելու գործով։ Նա որպես վկա է անցնում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին հինգ աշխատակիցների դեմ քրեական գործով, որոնց մեղադրում են 2014թ. փետրվարին Մայդանի ակտիվիստներին գնդակահարելու մեջ: Թերևս, պատահական չէին Յանուկովիչի հետևյալ խոսքերը. «Ես սուրբ չեմ։ Ես սխալներ եմ գործել։ Իմ գլխավոր սխալը… Ես չկարողացա, իմ մեջ ուժ չգտա ստորագրելու ռազմական դրություն, զորքեր մտցնելու մասին հրամանը։ Ես չգնացի արյունահեղության»։ Նա ընդգծել է, որ ներկայումս նույնպես չի կարող ստորագրել «Մայդանի» ժամանակ զորքեր մտցնելու մասին հրամանը. «Ձեռքս չէր բարձրանա։ Ես առաջին հերթին մտածում եմ Դոնբասի պատերազմի ավարտի և ոչ թե քաղաքականություն վերադառնալու մասին»։ Ի դեպ, ըստ Յանուկովիչի` դատական նիստը միտումնավոր է տապալվել, քանի որ ներկայիս իշխանությունները մտավախություն ունեն, որ ինքը բաց դատական նիստի ժամանակ հրապարակելու է Մայդանում տեղ գտած արյունալի դեպքերի իրական մեղավորների անունները: 2013թ. նոյեմբեր-2014 թվականի փետրվարին Կիևի Մայդանում տեղ գտած բողոքի ցույցերի ու զանգվածային անկարգությունների, իրավապահների ու ցուցարարների միջև բախումների ընթացքում մահացել է 100-ից ավելի մարդ: Յանուկովիչը պնդում է, որ «Բերկուտ»-ի հատուկջոկատայինները կապ չունեն ցուցարարների մահվան մեջ: Նրա խոսքով, Մայդանում մարդկանց սպանդը նախապես կազմակերպված է եղել այլ ուժերի կողմից, ովքեր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու պատճառով ծրագրել էին իր պաշտոնանկությունը: Յանուկովիչն իր դժգոհությունն է հայտնել նիստը հետաձգելու կապակցությամբ։ Արդյոք կարելի է Յանուկովիչի խոսքը համարել խաղի մեջ մտնելու, «մեղքերը քավելու» ու նոր ուկրաինական խնդրի շուրջ իրավիճակ ստեղծելու քա՞յլ, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում փաստ է, որ Յանուկովիչի հարցաքննության տեսահեռարձակման ընդհատումից հետո` նա որոշել է խոսել, թերևս, հենց Մոսկվայի դրդմամբ, կամ` «դաբրոյով»: Իսկ սա նշանակում է, որ ուկրաինական խնդրում նորանոր «կենացներ» դեռ կարող են «քաղցրանալ»... Մետաքսյա Շալունց

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am