Արյունահեղություն առանց կանոնների ու սահմանների

Իսրայելն էլ մտավ խաղի մեջ ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին նախօրեին միացավ նաեւ Իսրայելը: ԴԱԻՇ-ի դեմ պայքարի «աշխարհագրությունն», այսպիսով, ընդլայնվում է: ԴԱԻՇ-ի հետ համագործակցող «Շուհադ Ալ-Յարմուք» խմբավորումը Սիրիայի տարածքից կրակ է բացել Իսրայելի զինվորականների վրա, որոնք հսկում են Գոլանի բարձունքի հարավային մասի սահմանը։ Փոխհրաձգության արդյունքում զոհվել է չորս ահաբեկիչ, իսրայելական բանակը կորուստներ չի կրել։ Իսրայելական The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան Սիրիայում հարվածել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալներին։ Դա եղել է նրանց կողմից Գոլանի բարձունքների հարավային հատվածում պարեկություն կատարող իսրայելցի զինծառայողների վրա կատարված հարձակման պատասխանը։ Այդ մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի ռադիոկայանը։ Վերջինիս հայտարարությամբ մեջ նշվել է, որ հարվածը հասցվել է խոշոր տրամաչափի գնդացիր ունեցող ավտոմեքենայի, որում գտնվել է չորս ահաբեկիչ, որոնք ըստ ամենայնի ոչնչացվել են։ Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը հայտնել է, որ տեղյակ է միջադեպի մասին, սակայն մանրամասները կհայտնի ավելի ուշ։ Զինվորականները մանրամասներ չեն հաղորդում ռմբակոծության արդյունքների մասին։ Հետևելով միջազգային մամուլի, արեւմտյան փորձագետների հրապարակումներին, կարելի է եզրակացնել, որ լուրջ գործընթացներ են ծավալում մերձավորարևելյան տարածաշրջանի շուրջ: Գերտերությունները կարծես, վերահսկողության եւ ազդեցության վերադասավորությունների լրջագույն գործընթացների մեջ են: Պարզից պարզ է, որ առանց ԱՄՆ-ի «OK»-ի` ՝ իսրայելական ավիացիան Սիրիայում հարվածել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալներին չէր հարվածի: Սա նշանակում է, որ ԴԱԻՇ-ի դեմ միասնական պայքարի հետ միասին` Սիրիայում խաղացողների պակաս չի զգացվում: Սիրիան ԱՄՆ-ին և Թուրքիային մեղադրել է գրոհայիններին աջակցելու համար Ուշագրավ էր այն տեղեկությունը, որ օրերս «Հըզբոլլահ» շիական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Լիբանանյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ գաղտնի հանդիպումն անցկացվել է երկու երկրների սահմանին։ Նասրալահն Ասադին հայտնել է Սիրիայի ու «Հըզբոլլահի» միջև ռազմավարական համաձայնագրի իր տեսլականի մասին։ Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նկատենք, որ ներկա դրությամբ լիբանանյան խմբավորման հազարավոր զինյալներ ռազմական գործողություններին մասնակցում են Բաշար Ասադի ուժերի կողմից։ Նրանք մեծ ներդրում ունեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Նոյեմբերի կեսին «Հըզբոլլահը» զորահանդես է անցկացրել Սիրիայի Կասայր քաղաքում, որի ժամանակ ցուցադրել է ամերիկյան արտադրության տեխնիկա, որը ենթադրաբար ստացվել է լիբանանյան բանակից։ Միեւնույն ժամանակ, սիրիացի զինվորականներն իրենց լիարժեք վերահսկողության տակ են վերցրել Հալեպի արևելքում ևս մեկ թաղամաս, որն օկուպացված է եղել անօրինական կազմավորումների գրոհայինների կողմից։ Շաբաթ օրը զինվորականները վերահսկողություն էին սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող Մասակին-Հանանո թաղամասի վրա, որը նրանց բացել է ուղի հյուսիսային ուղղությունից դեպի Հալեպի արևելքի խորքը։ Կիրակի զինվորականներին հաջողվել էր հանգստյան օրերին երկրորդ թաղամասը զավթել։ Խոսքը քաղաքի հյուսիս-արևելքում տեղակայված Ջեբել-Բադրո թաղամասի մասին է։ Իսկ Հալեպ քաղաքի արևելյան Էլ-Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 գրոհայիններ՝ հրաժարվելով ռազմական գործողություններից և հանձնելով զենքը։ Զինված կազմավորումների՝ զենքը վայր դնող անդամների համար գործում է համաներում, որն ավելի վաղ հայտարարվել էր նախագահ Բաշար Ասադի հրամանով։ Նոյեմբերի 27-ին կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատագրել էին Հալեպի արևելյան 8 թաղամաս։ Ազատագրված թաղամասերից տարհանվել է ավելի քան 2500 խաղաղ բնակիչ, որից ավելի քան 800-ը՝ երեխաներ։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական զորքերը ներթափանցել են Հալեպ քաղաքի արևելյան հատվածի խորքերը՝ վերջին օրերին ազատագրելով 5 թաղամաս։ Ըստ որի՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ու նրան հարող խմբավորումների ահաբեկիչները դուրս են մղվել Արևելյան Հալեպի 5 թաղամասից ու ավելի քան 2000 շինությունից։ Ընդգծվում է, որ մեկ օրում ազատագրված շրջաններից դուրս է եկել 903 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև 119 երեխա։ Սիրիան Թուրքիային և ԱՄՆ-ին մեղադրել է գրոհայիններին աջակցելու համար: Դամասկոսը տեղեկություններ ունի, որ Վաշինգտոնը և Անկարան լիակատար աջակցություն են ցուցաբերում ծայրահեղական խմբավորումներին, որոնք գործում են Սիրիայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի բանակի քաղվարչության տեղեկատվության բաժնի ղեկավար գեներալ Սամիր Սուլեյմանը։ «Միացյալ Նահանգներն աջակցում է ԴԱԻՇ-ին և ներդրումներ անում ահաբեկչության համար։ Ամենամեծ վկայությունն այն է, որ ԱՄՆ օդային ուժերը Դեր Զորում հարվածեցին սիրիական բանակի ստորաբաժանումներին՝ ճանապարհ բացելով, որպեսզի ԴԱԻՇ-ի գրոհայինները հարձակվեն ռազմական օդանավակայանի վրա»,-ասել է գեներալը։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, Սուլեյմանը նշել է, որ Դամասկոսը վերջինիս դեմ պայքարում է անուղղակի կերպով՝ զինված խմբավորումների դեմ կռվելու միջոցով. «Ամեն անգամ, երբ մեր բանակը կռվում է ահաբեկչական խմբավորումների դեմ, մասնավորապես Հալեպում, նշանակում է՝ մենք կռվում ենք Թուրքիայի դեմ, քանի որ Անկարան լիակատար աջակցություն է ցուցաբերում այդ խմբավորումներին»։ ԱՄՆ-ը կարող է այլ համաձայնության գալ Մոսկվայի հետ Մյուս կողմից էլ հանդես էլ եկել Քատարը: Քատարի արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին. «Կատարը կշարունակի սպառազինել սիրիական ընդդիմությանը, անգամ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի ամերիկյան աջակցությունը (սիրիացի ընդդիմադիրներին)»։ Նա հավելել է, որ երկիրն այդ քայլին կգնա ոչ միայնակ։ Նա ընդգծել է, որ սիրիական զինված ընդդիմությանը հրթիռներ հատկացնելու հարցը, որոնք ունակ կլինեն կործանել ինքնաթիռներ, պահանջում է նրան աջակցող կողմերի հավաքական որոշում։ Փաստորեն Քատարը կշարունակի սպառազինել սիրիական չափավոր ընդդիմության ջոկատներին, անգամ եթե ԱՄՆ նոր վարչակարգը որոշում ընդունի այդ աջակցության դադարեցման մասին։ Ի դեպ, Վաշինգտոնից տեղեկություններ կան, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ներդնում է բոլոր ջանքերը՝ Հալեպի հարցով Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար՝ չնայած պաշտոնից իր առաջիկա հեռանալուն։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով Պետդեպի ներկայացուցիչներին։ Քերին մտավախություն ունի, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո ԱՄՆ-ը կարող է միանգամայն այլ համաձայնության գալ Մոսկվայի հետ և հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմը՝ նշում են պարբերականի աղբյուրները։ «Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին ներդնում է բուռն և նույնիսկ աներևակայելի դիվանագիտական ջանքեր՝ հասնելու Ռուսաստանի հետ Հալեպի պաշարման ավարտի վերաբերյալ համաձայնության»,-գրում է թերթը։ Նպատակամղված ջանքերի թվում թերթն անվանում է Քերիի՝ շաբաթական երկու անգամ հեռախոսազրույցները ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
«Նիկոլը փողը տվել է ՔՊ-ականներին․ եթե էդ քայլը չարեցին, գիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ»․ Աղաջանյան (video) Փաշինյանի դիսկոտեկից շատ տպավորված են․ Արմեն Աշոտյանի սուր հեգնանքը (video) «Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին Ինչու՞ Նիկոլը վախեցավ Գագիկ Ծառուկյանից ու Հովիկ Աբրահամյանից (video) Սերժ Սարգսյան․ թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր շեյր անում իր էջում. Արմեն Աշոտյան (video) Ձնագնդի խաղալու ժամանակ երեխան ընկել է և ստացել մարմնական վնասվածք Արարատ Միրզոյանի ասածը ԵԽԽՎ-ում ակնհայտ սուտ էր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ունենք ստոր, ողորմելի իշխանություն, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում. Ակցիայի մասնակից Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել. Արմեն Այվազյան Խայտառակ թվեր․ Նիկոլի միայն մի օլիգարխը մեկ ու կես միլիարդ դոլարի եկամուտ ունի․ Երվանդ Բոզոյան (video) Արամ Վարդևանյանը ԱՄՆ–ում խոսեց ՀՀ-ում հետապնդվող սրբազանների ու բարերարների մասին (video) Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ թուղթ ու գիր, թալիսման, աչքի ուլունք. Հայր Զաքարիա Հ1-ի Պետրոսը պետք է լսի սա. ավագանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև Վահագն Խաչատուրյա՛ն, իմացի՝ մենք քեզ մի տեղ տեսնելու ենք, ու․․․ Ռուզան Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի. Սևակ Խաչատրյան Փաշինյանի սիրելի Եվրոպան լռում է. ուժային համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խաղալիքն ու խամաճիկը. Տաթևիկ Վիրաբյան Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am