Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը նոյեմբերի 30-ին սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ կտա Մոսկվայի Crocus City Hall դահլիճում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարթակի մամուլի ծառայությանը, այդ համերգով արտիստը կսկսի իր հոբելյանին նվիրված համաշխարհային շրագայությունը:«2017 թվականի փետրվարի 24-ին կլրանա վարպետի 85-ամյակը: Լեգրանի հոբելյանական շրջագայությունը մեկնարկում Է Մոսկվայից, դրան կհետեւեն համերգները Ռիգայում, Փարիզում եւ այլ քաղաքներում»,- ասել են մամուլի ծառայությունում:
Մոսկվայում կայանալիք համերգի ընթացքում կներկայացվի կոմպոզիտորի ստեղծագործության ամբողջ ժանրային ներկապնակը. կինոերաժշտություն, ֆրանսիական շանսոն, ջազային կոմպոզիցիաներ, հատվածներ մյուզիքլներից: Նաեւ կկայանա սիմֆոնիկ նվագախմբի հետ դաշնամուրի կոնցերտի պրեմիերան: Միշել Ժան Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր Է, դաշնակահար, դիրիժոր եւ երգիչ:
«Օսկար» երեք մրցանակների դափնեկիր Է: Բացի դրանից, իր կարիերայի ընթացքում արժանացել Է «Գրեմի» հինգ մրցանակի եւ մեկ «Ոսկե գլոբուսի»: Կոմպոզիտորը գրել Է ավելի քան 200 երգ կինո- եւ հեռուստատեսային ֆիլմերի, մի քանի մյուզիքլների համար: Նրա սկավառակագրությունը բաղկացած Է ավելի քան 100 ալբոմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից