Ուզբեկստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը
Ուզբեկստանը չի պատրաստվում անդամակցել Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին տնտեսական հարաբերությունների փոխնախարար Շավկաթ Տոլագանովը: «Ազատություն ռադիոկայան»-ի ուզբեկական ծառայության հաղորդմամբ՝ ուզբեկ փորձագետները եկել են այն եզրահանգման, որ ԵՏՄ-ին անդամակցելը որևէ առավելություն չի տա Ուզբեկստանին։ Տոլագանովը նաև հայտարարել է, որ նախագահի բոլոր 4 թեկնածուները հայտարարել են, որ Ուզբեկստանի արտաքին քաղաքականությունը կկառուցեն «երկրի առաջին նախագահ, լուսահոգի Իսլամ Քարիմովի հրահանգների համաձայն»։
